Բաժիններ՝

Իրաքի նախագահական ընտրություններում քրդերի միասնական թեկնածու է դարձել Ֆուադ Մաասումը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի քրդերի խորհրդարանական բլոկը Ֆուադ Մաասումին ընտրել է որպես Իրաքի նախագահի թեկնածու:

Իրաքի Սահմանադրության համաձայն, հենց պատգամավորներն են ընտրում պետության ղեկավարին: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Իրաքի խորհրդարանը երեկ պետք է ընտրեր երկրի նոր նախագահին, սակայն քվեարկությունը տեղափոխվել է այսօր:

Իրաքի խորհրդարանի նախագահ Սալիմ ադ-Ջուբուրին հայտարարել է, որ դա տեղի է ունեցել քուրդ պատգամավորների խնդրանքով, որոնք ցանկացել են վերջնականապես համաձայնեցնել պետության ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածուին, ով կփոխարինի Ջալալ Թալաբանիին:

Քրդական խմբակցության կարծիքն ունի հատուկ կարևորություն, քանի որ ոչ պաշտոնական պայմանավորվածության համաձայն, Իրաքի նախագահի պաշտոնը զբաղեցնում է հենց քրդերի ներկայացուցիչը: Ֆուադ Մաասումն այժմ դարձել է քրդական բլոկի միասնական թեկնածու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031