Բաժիններ՝

Վանաձորում անչափահաս աղջիկների շրջանում հանցավորության տարածման միտում է նկատվում

asparez.am-ը գրում է. Լոռու մարզպետի՝ Վանաձորի քաղաքապետին ուղղված առաջարկի համաձայն, քաղաքապետարանում գումարված խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստին ներկա էին Լոռու մարզպետարանի, ոստիկանության, պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ համայնքի ավագանու անդամներ:

«Սա թվով երկրորդ փորձն էր նման ընդլայնված կազմով քննարկում իրականացնելու, քանի որ հիմնահարցը քաղաքինն է եւ բոլորի ուշադրության կենտրոնում պետք է լինի»,- նշեցին ներկաները:

Ընդլայնված նիստին քննարկվեցին մի շարք հիմնահարցեր՝ թե որպես երեւույթ, թե կոնկրետ անչափահասների վերաբերող: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում էին կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնդիրները:

Անչափահասների շրջանում երեք ռիսկային խումբ է առանձնացվել մասնագետների կողմից:

«Դրանք են՝ թափառաշրջիկությամբ զբաղվող կամ զբաղվելու հակում ունեցող երեխաներ, մուրացկանությամբ զբաղվող կան նման հակում ունեցող երեխաները, ինչպես նաեւ հանցավոր հակումներ ունեցող անչափահասներ»,-նշեց Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար եւ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գագիկ Սիմոնյանը:

Համապատասխան ուսումնասիրությունները մեզանում սկիզբ առած մի նոր արատավոր երեւույթի մասին են վկայում, այն է՝ հանցավորության տարածում՝ անչափահաս աղջիկների շրջանում: Խնդիրը, որպես երեւույթ, քննարկելուց զատ, շահագրգիռ կազմակերպություններն անդրադարձան նաեւ տասից ավելի անչափահասների անհատական ճակատագրի քննարկմանը եւ նրանց տարբեր պետական եւ ոչ պետական կազմակերպություններում ընդգրկելուն:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս