Սևանա լճում հանգստացողների համար հուլիսի 10-ից գործելու է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը
Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հուլիսի 10-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:
Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին եւ Երեւանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սեւանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30: Ծովագյուղ գնացքը ժամանում է 10:50-ին, Շորժա՝ 11:28-ին:
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է՝ 17:00-ին Շորժա կայարանից եւ 17:37-ին՝ Ծովագյուղից: Երեւան էլեկտրագնացքը վերադառնում է 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:
Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչեւ Ծովագյուղ կայարան, շաբաթ եւ կիրակի՝ մինչեւ Շորժա: