Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը՝ իր եւ ուժային կառույցների ղեկավարների միջեւ լարվածության լուրերի մասին. NEWS.am

Վարչապետը չի կարող որեւէ մեկի հետ խնդիր ունենալ։ NEWS.am-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց այսօր՝ հուլիսի 9-ին, Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքը խնդիրներ ունի ուժային կառույցների ղեկավարների հետ։

«Էդ դուք եք հորինում, ես որեւէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել , չի էլ եղել նման բան, եւ, ընդհանրապես, ուժային կառույց ի՞նչ է նշանակում ՝ հարաբերական հասկացություն է։ Ցավոք սրտի, միշտ ճիշտը չեն գրում մամուլում։ Եթե հասարակության ճիշտն ասվի, նման խնդիրներ չեն առաջան։ Վարչապետը չի կարող որեւէ մեկի հետ խնդիր ունենալ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Վարչապետի խոսքով՝ ինքն աշխատում է առանց որեւէ մեկի հետ լարվածության, ինքը երբեւէ խնդիր չի ունեցել որեւէ մեկի հետ, «բոլոր ժամանակներում աշխատել է թափանցիկ ու համագործակցել , բոլորի տեսակի կառույցների ղեկավարների հետ»։
«Լարվածությունն ի՞նչ է, այն մեր երկրի ղեկավարների համար չէ, մենք աշխատում ենք համերաշխ գործելաոճով», – NEWS.am –ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս