Բաժիններ՝

Նաիրիտցիները բողոքի ակցիայով կպահանջեն ավելի քան մեկ տարվա աշխատավարձը. Tert.am

Աշխատավարձերի և «Նաիրիտի» ճակատագրի հարցերի վերաբերյալ հստակ պատասխան ստանալու պահանջով վաղը՝ ժամը 09:00-ից, «Նաիրիտ» գործարանից աշխատակիցները բողոքի ակցիա կկազմակերպեն և երթով կշարժվեն Կառավարություն: Այս մասին Tert.am-ին հայտնեց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Բոլորը ցանկանում են իմանալ, թե ինչ է լինելու «Նաիրիտի» ճակատագիրը: Արդեն 4,5 տարի է, ինչ Նաիրիտը չի աշխատում: Աշխատակիցների քանակը մոտավորապես 2300 է, որից գրեթե 1200 պարապուրդում են, և ովքեր հնարավորություն կունենան, վաղը կմասնակցեն ակցիային: Մոտավորապես 1-1,5 տարվա աշխատավարձի պարտք կա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Կառավարության արձագանքին, ապա Անուշ Հարությունյանն ասաց, որ Կառավարությունը, բնականաբար, անդրադառնում է խնդրին, փորձում է ելքեր գտնել, սակայն աշխատակիցները հստակություն են ցանկանում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031