Սերժ Սարգսյանը ցավ է հայտնել, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, զենք է վաճառում Ադրբեջանին. azatutyun.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հարավային Ամերիկա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր ժամանել է Ուրուգվայ, հաղորդում է azatutyun.am-ը:

Նրա գլխավորած պատվիրակությունը կայցելի Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակ, այնուհետև նախագահական պալատ, որտեղ Սերժ Սարգսյանին կընդունի այդ երկրի նախագահ Խոսե Մուխիկան՝ աշխարհի ամենաաղքատ նախագահներից մեկը։

Այսօր ավարտվեց Սերժ Սարգսյանի եռօրյա այցելությունը Արգենտինայի Հանրապետություն։ Բուենոս Այրեսում բավականին մեծ թվով հայեր հետևել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը։

Սակայն Արգենտինայում քաղաքական հանդիպումներն այնքան էլ հաջող չէին այն իմաստով, որ երկրի նախագահ Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչները հիվանդության պատճառով չէր մասնակցում որևէ պաշտոնական հանդիպման, այդ թվում՝ այսօր երկրի անկախության օրվա առթիվ անցկացված միջոցառումներին։

Ինչ վերաբերում է համայնքային կառույցների հետ հանդիպումներին և ձեռնարկներին, կարևոր հանդիսություններ տեղի ունեցան՝ Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությունը, մի նոր հրապարակ հայկական անունով անվանակոչվեց, մամուլի հետ մի քանի շփումներ եղան։

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ուզում է բարեկամ երկրների նախագահներին հրավիրել 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան։

Հայաստանի նախագահը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ասաց, որ չի բացառվում պատերազմի վերսկսումը, բայց Հայաստանը ունի բավականին ուժ և պատրաստ է այդ մարտահրավերներին։ Նա նաև ցավ հայտնեց, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, զենքեր է մատակարարում Ադրբեջանին։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս