Բաժիններ՝

Վերահսկիչ պալատը չունի բավարար անկախություն. PEFA մեթոդով գնահատվել է ՎՊ աշխատանքը. 1in.am

Հուլիսի 4-ին ամփոփվել են Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման համակարգի գնահատման 2013 թվականի «անկախ» հաշվետվության վերջնական արդյունքները: Ինչպես գրում է 1in.am-ը, գնահատման աշխատանքներն իրականացվել են համաշխարհային ճանաչում ունեցող PEFA մեթոդաբանությամբ և կարգով՝ PEFA քարտուղարության անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև Եվրոպական միության, Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) և Համաշխարհային բանկի աջակցությամբ: 31 ցուցանիշների համատեքստում գնահատվել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի իրավասություններն ու բարեփոխումների ընթացքը:

Ըստ այդմ՝ INTOSAI «անկախության» ստանդարտի ոչ լիարժեք ապահովումը դրական ազդեցություն չի թողնում ՎՊ գործունեության վրա: Մասնավորապես, հաշվետվությամբ արձանագրվել է, որ Վերահսկիչ պալատը չունի բավարար անկախություն, այսինքն՝ այն հանգամանքը, որ Վերահսկիչ պալատի աշխատակազմում պետական ծառայությունը քաղաքացիական ծառայություն է, և այն, որ կառավարությունը, մինչ Ազգային ժողով ներկայացնելը, կարող է կրճատել Վերահսկիչ պալատի բյուջետային հայտը, ինչպես նաև այն, որ Ազգային ժողովն ինքն է հաստատում վերահսկողության տարեկան ծրագիրը, հաստատապես չեն նպաստում ՀՀ արտաքին պետական վերահսկողական համակարգի զարգացմանը:

Հայաստանում նման գնահատում վերջին անգամ կատարվել է 2008 թվականին, ինչի համեմատ Վերահսկիչ պալատի վարկանիշը D+-ից բարձրացել է C+ Δ, ինչն, ըստ PEFA մեթոդաբանության, նշանակում է, որ ցուցանիշը բարելավվել է, և այն ներկայում շարունակում է բարելավվել: Ըստ այդմ՝ արտաքին պետական վերահսկողության առաջընթացը պայմանավորված է վերահսկողության շրջանակի և բնույթի ամրապնդմամբ, գործառույթների իրականացման կայունությամբ, ինչպես նաև հետվերահսկողության փուլում Վերահսկիչ պալատի եզրահանգումների և առաջարկությունների իրագործման աշխատանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031