
Սնոուդենն իր մնալու ժամկետը երկարաձգելու խնդրանքով դիմել է ՌԴ-ի իշխանություններին

Newsru.com-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենն իր փաստաթղթերը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության մոսկովյան բաժանմունք՝ խնդրելով երկարաձգել Ռուսաստանում մնալու ժամկետը:
Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան: Նրա խոսքերով՝ Ռուսաստանում Սնոուդենի ժամանակավոր ապաստանի ժամկետը սպառվում է հուլիսի 31-ին, ինչի հետ կապված՝ իրենք որոշել են դիմել պատկան մարմիններին:
Կուչերենան չի մանրամասնել, թե ինչ կարգավիճակով է Սնոուդենը խնդրում թույլատրել Ռուսաստանում մնալը: Փաստաբանը նաև չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Սնոուդենը ցանկանո՞ւմ է դառնալ Ռուսաստանի քաղաքացի: