Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովն այս պահին աշխատում է քաղաքային տրանսպորտի վիճակը բարելավելու ուղղությամբ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա:
Հնգամյա առաջին պլանը պետության ղեկավարին պետք է ներկայացվի արդեն այս ամսին:
Մենք տեղյակ ենք, որ ԵԱՀԿ-ն արդար ու ազնիվ չի ճանաչել Ադրբեջանի ընտրությունները, որոնց արդյունքներով Իլհամ Ալիևը ստացել է քվեների 85 տոկոսը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շտապօգնություն հրավիրեց ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար: Վերջինս դատարանում հայտարարեց, որ իրեն վատ է զգւմ, գլխացավն ուժեղացել է:
Այս տարի միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 12 500 դիմորդ, որը նախորդ տարվա համեմատ պակաս է շուրջ 1500-ով:
168.am-ի՝ քաղաքացիների հետ կատարած հարցումերը ցույց տվեցին, որ էլեկտրաէներգիայի թանկացումը չի զարմացրել նրանց: Մեզ հետ զրույցում նրանցից շատերը նշեցին, որ «այս թանկացումները բնական են, քանի որ ամեն ինչ կարելի է սպասել այս իշխանություններից»:
Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլում կփորձի մոտեցնել ավելի բարդ հարցերի քննարկումը:
«Մենք ամեն օր երիտասարդներ ենք կորցնում սահմանում: Փառք Աստծո, մեր տղաները կարողանում են անառիկ պահել մեր սահմանները, բայց բացի մեր բանակի ոգին ամուր պահելուց` այստեղ աշխատանք ունի անելու մեր դիվանագիտություն, որպեսզի սևեռի միջազգային հանրության ուշադրությունը: Այս դեպքերն արդեն վտանգավոր և շարունակական բնույթ են կրում և ներքաշում են նաև Նախիջևանի հանրապետությունը, որը գոնե վերջին տարիներին խաղաղ էր: Ո՞վ է ուղղորդում: Ես չեմ կարծում` Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ պատերազմի»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:
2013 թվականի նոյեմբերին՝ նստացույցի օրերին, Ազատության հրապարակում քայլում էինք ես ու հայրս: Գրկեց ինձ ու մենք պայմանավորվեցինք, որ պետք է արժանապատիվ ապրենք ու մեռնենք, ու գնալու ենք հեղափոխության, ու թե պետք լինի՝ մեռնելու ենք
Հանդիպումը տեղի է ունեցել երեկ, Սաակաշվիլին հանդիպման վերաբերյալ մի շարք լուսանկարներ դրել է Facebook-ի իր էջում:
Կոնգրեսին քննարկվելու են բանկային համակարգի, գնաճի թիրախավորման, բանկային կարգավորման, վճարային համակարգերի վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Շկիրյակի խոսքերով՝ զինված ուժերն ու Ազգային գվարդիան երեկ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ռուս վարձկաններից ազատագրել են ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք քաղաքներ:
Իրավիճակն ամեն պահի կարող է վերածվել փոխադարձ մեղադրանքների: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության ծառայողներ:
Որպես դրա պատճառ է նշվում ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ առկա քաղաքական տարաձայնությունները, որոնք աջակցում են Իհսանօղլուի թեկնածությանը:
Հուլիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ:
«Խոսվում է միզեռ թվերի մասին: Հոսանքի թանկացումը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, իսկ այդ խոստումը մի փոքր մասին է վերաբերում: Գազի դեպքում էլ նույնն էր: Դա քամի է»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ֆինանսական բուրգի գործով դատական նիստը: Դատարանում գործով մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Քննիչները մոտ ժամանակներս պլանավորում են դատարանին նյութեր ուղարկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին կալանավորելու համար:
«Ես չէի ասի, որ ուշի ուշով հետևում եմ պարոն Գեղամյանի հայտարարություններին ու ծանոթ եմ: Գիտեմ, որ Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստն է Բաքվում, և մամուլից ինչ-որ իրարամերժ տեղեկություններ կան: Որքան դուք եք ծանոթ, այնքան էլ ես: Մեկնաբանելու որևէ բան չունեմ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Անցկացված քվեարկության արդյունքներով այդ պաշտոնում ընտրվել է Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Իլկա Կաներվան:
Էներգետիկ համակարգում շան գլուխը թաղված է արտադրող կայաններ-ՀԷՑ կապում: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ քառյակ գոյություն չունի, Ա. Մարտիրոսյանն ասաց, որ իր կարծիքով՝ ճիշտ կլինի, որ մենք խոսքի ընդհանուր տրամաբանությանը հետևենք. «Այսինքն՝ Զ. Փոստանջյանը ևս կարծում է, որ խորհրդարանի պատերից այդ համագործակցությունը պետք է դուրս գա, և, ավելի մեծ համագործակություն լինելով՝ բերի արմատական իշխանափոխության»:
Սան Պաուլուում գործող Ֆուտբոլի թանգարան ոչ միայն պատմում է ֆուտբոլի պատմության ու կարեւորագույն իրադարձությունների մասին, այլ ծանոթացնում է երկրի ժողովրդի «ֆուտբոլային մշակույթին»:
Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
2014 թվականի հուլիսի 2-ի դրությամբ Երևան քաղաքում տեսանկարահանող սարքերով համալված խաչմերուկների թիվը 80 է։ Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է այդ խաչմերուկների ամբողջական ցանկը։
Պետական և համայնքային ծառայողները, պետական և համայնքային հիմնարկների, ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների, ՀՀ կենտրոնական բանկի աշխատողները, 01.07.2014թ-ից հետո աշխատանքային շուկա մուտք գործողները նման որոշում չեն կարող կայացնել:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մամլո ծառայությունը:
Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման էին ենթարկել 1972 թ. ծնված Կարինե Ս.-ին: Նա խոստովանել էր, որ հունիսի 30-ին, ժամը 00.15-ի սահմաններում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին:
Ցավոք սրտի, ակցիաներում գլխաքանակով է ամեն ինչ որոշվում, եթե քսան հոգի մարդ է հավաքվում, երկու հարյուր ոստիկան են բերում, և հարցը լուծվում է ուժով: Փաստաթուղթ ես բերում, որ մշակույթի նախարարությունը թույլ չի տվել քանդել՝ կոպեկ չարժե, փաստաթուղթ ես բերում, որ Հայաստանը միջազգային կոնվենցիա է ստորագրել՝ ոչ մեկին դա պետք չէ: