Ալեքսանդր Արզումանյանը չմեկնաբանեց Գեղամյանի ասածները
Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանն այսօրվա ասուլիսում չցանկացած մեկնաբանել Բաքվում Արտաշես Գեղամյանի հայտարարությունները:
«Ես չէի ասի, որ ուշի ուշով հետևում եմ պարոն Գեղամյանի հայտարարություններին ու ծանոթ եմ: Գիտեմ, որ Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստն է Բաքվում, և մամուլից ինչ-որ իրարամերժ տեղեկություններ կան: Որքան դուք եք ծանոթ, այնքան էլ ես: Մեկնաբանելու որևէ բան չունեմ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում է նշված նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով, բացի այդ նաև հարցազրույց է տվել ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքին` մասնավորապես ասելով, թե շատ կուզենար, որ Ադրբեջանը նույնպես անդամակցեր Եվրասիական միությանը: