«Երջանկության» ծածկոցը գույները փոխելու միջոցով ցույց է տալիս դրական կամ բացասական տրամադրվածությունը: Նորարարական ծածկոցը աշխատում է նյարդային զգայարանների հետ ու տվիչների միջոցով ստանում է տեղեկություն ուղևորի էմոցիոնալ ֆոնի մասին: Կարմիր գույնը նշանակում է, որ ուղևորը գոհ չէ չվերթից, կապույտ կամ մանուշակագույնը խոսում է դրական տրամադրվածության մասին:
Սկսել եմ 20 հատ օճառից. շուկա եմ մտել միայն այդքանով: Այնուհետև դիմել եմ Փոքր ու միջին բիզնեսի աջակցման կենտրոն, ծրագիրս հաստատվել և վարկավորվել է: Այսօր արդեն հաճախորդներ ունեմ Հոնկոնգում, Կիպրոսում, Ֆրանսիայում, տարբեր երկրներում: Շուկա մտնելու համար յուրահատուկ մի բան պիտի ներկայացնես, ոչ թե միանման ապրանք առաջարկես, այն, ինչով որ շուկան արդեն լիքն է: Հայաստանն ինքնատիպ բիզնեսների երկիր է: Որևէ նորություն, որ առաջին անգամ է ներդրվում, անպայման իր ճանապարհը կգտնի: Մյուս կողմից՝ Հայաստանում կա մի գիտակից խավ, որը գնահատում է նորությունը:
«Իրենք` որպես քաղաքական միավոր, ազատ են իրենց գնահատականների մեջ, ինչպես ԲՀԿ-ն է և քառյակի մյուս կուսակցությունները: Այնպես որ, եթե հիմա քառյակը գնահատականներ տա մեկ այլ գործչի, դա չի նշանակում, որ «Ժառանգության» հետ չպետք է համագործակցի»,- ասաց Մ.Մելքումյանը` վերահաստատելով, որ ինքն անձամբ դրական է գնահատում Քոչարյանի և՛ գործունեությունն անցած ժամանակահատվածում, և՛ այսօր տարբեր երևույթների նկատմամբ նրա գնահատականները: