ԱՄՆ-ը պատրաստ է արագորեն նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստ է արագորեն նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը.
«Մենք հնարավորություն ունենք դրանք (պատժամիջոցներ) սահմանել շատ արագ, մենք շատ սերտորեն ենք աշխատում ԵՄ-ի հետ»: Հարֆը մանրամասնել է, որ նոր պատժամիջոցները դեռ չեն հայտարարվել:
Հարֆի խոսքերով՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ և հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատրաստ են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: