Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են. Լավրով
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/Sergey-Lavrov-1801121.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: Այս մասին իր ադրբեջանական պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով: Հիշատակելով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ Լավրովը հայտարարել է, որ որքան շուտ կողմերի միջև ձեռք բերվի գործնական համաձայնություն, այնքան լավ կլինի Հայաստանի, Ադրբեջանի ու ողջ տարածաշրջանի համար: