Կատարը վտանգավոր վայր է` ֆուտբոլի Աշխարհի առաջնություն անցկացնելու համար. The Sunday Times
Բրիտանական The Sunday Times թերթի փոխանցմամբ` 2022 թվականին ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Կատարում, որի իշխանությունների համար բարդ կլինի հաղթահարել լուրջ սպառնալիքները, և մրցաշարը կարող է տապալվել:
Նման եզրակացություն է արվել ՖԻՖԱ-ի անվտանգության հաշվետվությունում, որը պատրաստվել է որպես Ախարհի առաջնությունը հյուրընկալող երկիր Կատարին ընտրելուց օրեր առաջ:
Թերթն ընդգծում է, որ ՖԻՖԱ-ի անդամներն անտեսել են Կատարում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի մասին սեփական հաշվետվությունը, որը պատրաստվել է Ժերոմ Վալկեի խնդրանքով:
Փաստաթղթի հեղինակը Հարավային Աֆրկյաի ոստիկանապետ, ՖԻՖԱ-ի` անվտանգության հարցերով խորհրդատու Անդրե Պրուիսն է, ով գնահատական է տվել Կատարում Աշխարհի առաջնության ժամանակ հնարավոր ահաբեկչական սպառնալիքներին:
Պրուիսը եկել այն եզրակացության, որ հնարավոր չի լինի անհրաժեշտ մակարդակով ահաբեկիչների հարձակումներից պաշտպանել այն օբյեկտները, որոնցում անցկացվելու է մրցաշարը, քանի որ դրանք շատ մոտ են գտնվում միմյանց:
Պրուիսի խոսքերով` ահաբեկչության հավանականությունը մեծանում է նաև Կատարի աշխարհագրական դիրքի պատճառով, որի հարևան երկրներում գործում է «Ալ-Քաիդան»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ The Sunday Times-ը գրել էր, որ Կատարը 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել կաշառքի միջոցով: