Բրյուսելում տեղի է ունեցել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ISAF-ի գործողություններին մասնակից երկրների պաշտպանության նախարարների նիստին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ նիստում քննարկվել են ISAF-ի գործողությունների ներկայիս իրավիճակը, անվտանգության ապահովումն Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերին հանձնելու հարցը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր առաքելությունը, որը պետք է իրականացվի 2014 թվականից հետո:

Այցի շրջանակներում Հասանովը ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում երկկողմ հանդիպում է անցկացրել Չակ Հեյգելի հետ: Բացի այդ, Զաքիր Հասանովը եռակողմ հանդիպում է անցկացրել իր թուրք և վրացի գործընկերների հետ:

Տեսանյութեր

Լրահոս