Արամ Հարությունյանը մեդալ է շնորհել ինքն իրեն. «Հրապարակ»
«Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, պարզվում է, պաշտոնավարման վերջին օրը որոշել է ինքն իրեն պարգևատրել նախարարության ոսկե մեդալով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ ավելացնելով.
«Բնապահպանության նախարարության լրատվության վարչությունից հաստատեցին փաստը, սակայն ասացին, որ Արամ Հարությունյանին մեդալ շնորհվել է հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում Հարությունյանն ընդգրկված չի եղել։ Ոսկե մեդալը Հարությունյանին շնորհվել է «երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։
Հանձնաժողովը՝ հանձնաժողով, բայց մեդալի շնորհման հրամանը՝ ապրիլի 29-ին, երբ մեկ օր էր մնացել իր պաշտոնավարման ավարտին, ստորագրել է հենց ինքը Արամ Հարությունյանը»։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։