Արարատում նորից կլանային իշխանափոխություն է. «Առավոտ»

«Արարատը Հայաստանի այն մարզն է, որտեղ մշտապես տարածքի համար «պատերազմներ» են մղվում։ Տարբեր ժամանակներում այդ պայքարի հակադիր բարիկադներում են եղել տարբեր տրամաչափի պաշտոնյանե»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով.

«Ժամանակին տարածքային իշխանությունը երբեմնի մարզպետ և երբեմնի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ձեռքին էր։ Սարգսյանը, սակայն, իր մարզային իշխանությունը կորցրեց մարզպետի, այնուհետև ՀՀ ոստիկանապետի աշխատասենյակները լքելուց հետո։

Որպես կանոն, մարզում իշխողների շարքում կայուն մնայուն է եղել Հովիկ Աբրահամյանի անունը։ Արարատյան տարածքի այս երկու պաշտոնյաների՝ Սարգսյանի և Աբրահամյանի հարաբերությունները գրեթե միշտ եղել են լարված:

Նույնը չի կարելի ասել նրան հաջորդողի՝ ներկայիս բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մասին, որը մարզպետի աշխատասենյակ մտնելուն պես սկսեց «մկանների ցուցադրումը» և սկսեց ազատվել Հովիկ Աբրահամյանի մարդկանցից։

Շուտով Գրիգորյանն ազատվեց պաշտոնից, մարզպետ դարձավ Ռուբիկ Աբրահամյանը։ Ազգանունը շփոթեցնող է, և թվում է, թե նա Հովիկ Աբրահամյանի բարեկամն է։ Իրականում նրանք ազգակցական ոչ մի կապ չունեն, բայց բավական մտերիմ են։

Իսկ սա նշանակում է, որ մարզպետ Գրիգորյանի օրոք սասանված Աբրահամյանների մարզային իշխանությունը վերականգնվում է: Մի բան պարզ է, որ Արարատում հերթական կլանային իշխանափոխություն է»։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս