
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ է սահմանում Բաքվում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ է սահմանում Բաքվում: ԵԽԽՎ Բյուրոն որոշել է չեղյալ հայտարարել ԵԽԽՎ-ի կոմիտեների նիստերը, որոնք պլանավորվել էին դեռևս երկու տարի առաջ:
Այդ որոշումն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունիսի 1-ին: Դրա պատճառն Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ-ի ֆրանսիացի փոխնախագահ Ռենե Ռուկեին մուտքի վիզա չտրամադրելն է: Ռուկեն պետք է Բաքվում մասնացեր ԵԽԽՎ-ի Բյուրոյի ու Մշտական կոմիտեի նիստերին:
ԵԽԽՎ Բյուրոն համարել է, որ փոխնախագահին վիզա չտրամադրելը հանդիսանում է ընդհանուր համաձայնության խախտում և չեղյալ է հայտարարել նիստերի անցկացումը:
Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ը պատրաստ է չեղյալ հայտարարել այդ որոշումը, եթե ապահովվի վեհաժողովի անդամների տեղաշարժի ազատությունը: 2013 թվականի նոյեմբերին նման որոշում էր կայացվել Վրաստանի նկատմամբ: