Տիգրան Սարգսյանին հրավիրել են Աստանա. «Ժողովուրդ»
«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Աստանայի տնտեսական ամենամյա համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել, որը տեղի կունենա մայիսի 22-ին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որի տեղեկությունների համաձայն՝ համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներից մեկին՝ Համաշխարհային հակաճգնաժամային սեմինարին, Տիգրան Սարգսյանը հանդես է գալու որպես համազեկուցող։
«Նույն սեմինարին զեկույցներով հանդես են գալու Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Պորտուգալիայի, Բուլղարիայի և այլ պետությունների նախկին և ներկայիս առաջնորդներ, համաշխարհային լրատվամիջոցների ղեկավարներ, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ», – գրում է «Ժողովուրդ»-ը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։