
Անդրանիկ Մանուկյանը շտապ ժամանել է Հայաստան. «Ժողովուրդ»

«Մայիսի 17-ին Վերնիսաժին հարակից տարածքում տեղի ունեցած կրակոցները գալիս են ապացուցելու, որ Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանում ՀՀ քաղաքացիները ապահովագրված չեն անգամ «էլիտար» փեսներից»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Երեկվա դրությամբ ձերբակալվել էր փեսաներից միայն մեկը՝ Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը։ Բանն այն է, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ Վերնիսաժի կրակոցներին մասնակից է եղել նաև Գոռի եղբայրը՝ Գառնիկ Առաքելյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսան է։
Ու թեև Անդրանիկ Մանուկյանն ասել է, թե իր փեսան դեպքի ժամանակ տանն է եղել՝ թոռնիկի և դստեր հետ, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Անդրանիկ Մանուկյանն անգամ աշխատանքի չի գնացել Կիևում ու մեր տեղեկություններով՝ երեկ շտապ ժամանել է Հայաստան»,- գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։