
«Դուք բոլորդ անբարոյական եք». Շուշան Պետրոսյանը վիրավորել է լրագրողներին. A1+

«Դուք բոլորդ անբարոյականներ եք»,- Վերնիսաժի դեպքերի մասին «Ազատություն» ՌԿ լրագրող Ռուզաննա Ստեփանյանի հարցը լսելուց հետո ասել է ԱԺ հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ Այս մասին գրում է A1+-ը:
Վերջինս պարզաբանող հարցին, թե ինչու եք վիրավորում, որեւէ պատճառաբանություն չի ներկայացրել։
Այնուհետեւ պարզաբանման համար իրեն մոտեցած «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրողին Շուշան Պետրոսյանը կտրուկ ասել է. «Գնացիր ստեղից»։