Նովրուզ Մամեդովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը գործակալության խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի մեղադրանքները: ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Նովրուզ Մամեդովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Մեկնաբանելով քաղաքացիական հասարակության հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական Բաքվին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի արած կոչերը՝ Մամեդովը հայտարարել էր, որ դեսպանը չպետք է դասեր տա Ադրբեջանի կառավարությանը: Մամեդովն ընդգծել էր, որ «Մոլոտովյան կոկտեյլները», որոնք 2013 թվականին ընդդիմադիր երիտասարդությունը պատրաստում էր գործածել Ադրբեջանոմ, պատրաստվել են ԱՄՆ-ի աջակցությամբ: 

Տեսանյութեր

Լրահոս