Բաժիններ՝

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատար Հյուգ Մորեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Նշվում է, որ հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այնուհետև Հյուգ Մորեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031