Բաժիններ՝

Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր

Ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ապրանքների գների փոփոխությունն այս տարվա առաջին 10 ամիսներին՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Այսպիսով, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 5.2 տոկոսով, դրանցից միսը՝ 1.4 տոկոսով, ձուկը՝ 18.3, միրգը՝ 7.8, բանջարեղենը՝ 14.6, սուրճն ու թեյը՝ 13.9 տոկոսով, իսկ ոչ ալկոհոլային խմիչքը՝ 9.9 տոկոսով։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 5.7 տոկոսով։ Սնունդից էժանացել է կարելի է ասել միայն շաքարավազը՝ 5.3 տոկոսով եւ կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 1.6 տոկոսով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031