Բաժիններ՝

Amnesty-ն կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Վրաստանում ցուցարարների դեմ թունավոր քիմիկատների կիրառման հարցով

Amnesty International իրավապաշտան կազմակերպությունը հայտարարել է, որ Վրաստանում 2024թ. բողոքի ակցիաների մասնակիցների դեմ արգելված թունավոր քիմիական նյութերի օգտագործման մեղադրանքներին վրացական իշխանությունների արձագանքը պահանջում է անկախ միջազգային հետաքննություն:

Կազմակերպությունը կոչ է արել նաև Վրաստանում ոստիկանական սարքավորումների մատակարարման ամբողջական էմբարգո սահմանել:

Հայտարարության համար առիթ է հանդիսացել BBC-ի հետաքննությունը, որը հրապարակվել է 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Դրանում ներկայացված են տվյալներ այն մասին, որ 2024 թվականի նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին ցույցերը ցրելու ժամանակ ջրցան մեքենաները, ենթադրաբար, ջուր են ցողել՝ խառնված արգելված նյութերի հետ, որոնք կարող են առաջացնել այրվածքներ, փսխում, շնչահեղձություն: Նման մտահոգություններով կիսվել էին տեղական դիտորդները, բժիշկները և իրավապաշտպանները:

Վրացական իշխանությունները հրապարակայնորեն հերքել են մեղադրանքները՝ BBC-ի եզրակացություններն անվանելով «անհեթեթ և կեղծ», իսկ հեռուստաալիքը՝ «ֆեյք լրատվամիջոց»: Հանրային լայն արձագանքից հետո Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: Իրավապաշտպանները պնդում են, որ փաստերը ստուգելու փոխարեն իշխանությունները սկսել են հետապնդել հետաքննությանը մասնակցած փորձագետներին, վկաներին և լրագրողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031