
Աքորի գյուղում անմշակ հողերը խոտհարքի են վերածվել (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է. Աքորի գյուղական համայնքում տնամերձերից բացի ոչ մի հեկտար հող չի մշակվում: Գյուղատնտեսական նշանակության հողերն օգտագործվում են միայն որպես խոտհարքներ: Այս տարի համայնքի բյուջեից գումար է հատկացվելու՝ գյուղապետարանին պատկանող գյուղտեխնիկան վերանորոգելու համար: