Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Դոմենիկյան Հանրապետությունում ստանալով նախապես հատուկ այդ նպատակով պատրաստված գաղտնարաններում թաքցված` առանձնապես խոշոր չափերի՝ 2,936,93 գրամ ընդհանուր քաշով կոկոին տեսակի թմրամիջոցներով ճամպրուկը, Դոմինիկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ապա մաքսանենգությամբ մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան է տեղափոխել հիշյալ թմրամիջոցը:
Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիր իր մորեղբոր որդու ավտոմեքենայի սրահում, կնոջ կամքին հակառակ և բռնություն գործադրելով, նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել, այն է` 2-3 անգամ ապտակներ հասցնելով պառկեցրել է հետևի նստատեղին, սահմանափակել է նրա շարժումներ կատարելու և դիմադրելու հնարավորությունը, կատարարել է սեռական բնույթի գործողություն:
Երկրում հաջողության հասնելու համար հարկավոր է շահել մարդկանց վստահությունը, որպեսզի նրանք աջակցեն նոր կառավարությանն ու նոր վարչապետին: Առանց հասարակության վստահության հնարավոր չի լինի առաջխաղացում ու զարգացում ունենալ, հատկապես Ձեր երկրում, որտեղ կոռուպցիան բարձր մակարդակի վրա է, և այն առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է:
Ինչ խոսք, եթե մենք կարողանանք նման արդյունավետ պետական ապարատ ունենալ, որ քաղաքականություն մշակողն ու վարչարարություն իրականացնողը տարանջատված լինեն, լավ կլինի, բայց 22 տարվա փորձը ցույց տվեց, որ դա մեզ չի հաջողվել: