Ովքեր են քվեարկել Հրանտ Բագրատյանի օգտին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ստանալով 101 կողմ, 3 դեմ ձայն:
Իսկ ՀԱԿ պատգամավոր, ԱԺ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ստացել էր ընդամենը 3 կողմ ձայն և 101 դեմ: Պարզ է, որ Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկած պատգամավորներից մեկն ինքն էր՝ Հ. Բագրատյանը: Նրա օգտին քվեարկել է նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել է այդ մասին: Հրանտ Բագրատյանի օգտին երրորդ քվեարկող եղել է Ալեքսանդր Արզումանյանը, ով հեռախոսով լուսանկարել էր իր քվեաթերթիկն ու ցույց տվել լրագրողներին:
Այսպիսով՝ ստացվում է, որ ազատ ռեժիմով քվեարկած ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը քվեարկել հօգուտ Գալուստ Սահակյանի: