
Մեքենան գլորվել է Դեբեդ գետը

Ապրիլի 27-ին, ժամը 23.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի թիվ 1 շենքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է Դեբետ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել Դեբետ գետը:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդ` 1979 թ. ծնված Ա. Ղ.-ին, ով տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն