Դանդաղ տեմպերով կառավարություն է ձևավորվում: Այսօր ոչ ոք ստույգ չի հիշում` նման նախադեպ ունեցե՞լ ենք, թե՞ ոչ: Բայց ամեն ինչ օրենսդրության ոգով է: Երկու-երեք օրը մեկ` մեկ կամ երկու նախարարի անուն է հրապարակվում: Քաղաքագետներն այս գործընթացը կառավարության ձևավորման փուլային տարբերակ անվանեցին:
Լյուսի Իշխանյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն էր, «Սթեյնվեյ արթիսթ» գործակալության անդամ։
Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ միջադեպին մասնակցել է միայն Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը գտել է, որ վերջինս համաներմամբ չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: