Վրաստանի նախագահն այսրոպեական սպառնալիք չի զգում Ռուսաստանի կողմից
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ներկա դրությամբ սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից՝ մեկնաբանելով ռուսական անձնագրեր տրամադրելու ընթացակարգի դյուրացումը:
Մարգվելաշվիլիի խոսքերով՝ այն, ինչը սկսվեց 2008 թվականին Վրաստանում և խորացավ 2014 թվականին Ղրիմում, փոխեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տիրող գլոբալ կարգը, որում աշխարհի ավելի քան 200 երկիր ապրում էր դրանից հետո:
Մարգվելաշվիլին ընդգծել է, որ կայունության խախտումն առնչվում է ոչ միայն Վրաստանին ու Ուկրաինային, այլև՝ ողջ աշխարհին և հատկապես իրենց տարածաշրջանին: Վրաստանի նախագահը գտնում է, որ այս տարի Ղիմում տեղի ունեցած նախերգանքն էր հանդիսանում այն, ինչ 2008 թվականին տեղի ունեցավ Վրաստանում: