
Գործազրկության միջին մակարդակը հաջորդ տարի կկազմի 14.9%. ԿԲ

Գործազրկության միջին մակարդակը, ըստ գնահատումների, 2014 թ.-ին կկազմի 14.9%: Ինչ վերաբերում է գործազրկությանը, ապա 2013 թ. այն նվազել է՝ կազմելով 16.2%: ԿԲ ֆինանսական կայունության հաշվետվության համաձայն՝ գործազրկության մակարդակը նվազել է սպասվածից առավել դանդաղ տեմպերով՝ պայմանավորված տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ: Ըստ ՀՀ ԿԲ-ի գնահատումների՝աշխատանքի շուկայում շարունակում է խնդրահարույց մնալ 1 տարուց ավելի աշխատանք փնտրող 35-45 տարեկան անձանց զբաղվածության հարցը, ինչը հետագայում կարող է սահմանափակել վերջիններիս՝ համապատասխան աշխատանք գտնելու հնարավորությունները: Ընդհանուր առմամբ, որոշ մարզերում և՛զբաղվածությունը, և՛անվանական աշխատավարձերը շարունակում են մնալ միջինից ցածր մակարդակի վրա, ինչն իր անդրադարձն է ունենում այդ մարզերում բնակչության կենսամակարդակի, հետևաբար նաև ֆինանսական ներգրավվածության մակարդակի վրա: