Բաժիններ՝

Տեխնոլոգիական ոլորտը շարունակում է համախմբել իր ուժերը` Արցախում ոլորտի զարգացումը խթանելու նպատակով

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, նպատակ հետապնդելով խթանել տեխնոլոգիական զարգացումը Լեռնային Ղարաբաղում, արդեն 4-րդ անգամ կազմակերպում է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում: Միջոցառումը կկայանա Շուշի քաղաքում ապրիլի 19-20-ը:

ԻՏՁՄ-ից 168.am-ին հայտնեցին, որ այս անգամ ֆորումի օրակարգային հարցերից են Արցախի ներդրումային միջավայրի ու զարգացման հնարավորությունները, տեխնոլոգիական կրթության և աշխատուժի խնդիրները, տեխնոլոգիական ընկերությունների և արտադրական ենթակառուցվածքների համագործակցությունը: Միջոցառման ընթացքում Արցախում արդեն իսկ գործող տեխնոլոգիական ընկերությունները կներկայացնեն իրենց փորձը և կկիսվեն հաջողության պատմությամբ:

Միջոցառմանը կմասնակցեն ՏՀՏ/ԲՏ ոլորտի մի շարք ընկերություններ, ԼՂՀ բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԼՂՀ պետական պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումն առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում անցկացվեց 2010 թվականի հոկտեմբերի 9-10-ը: Այն նվիրված էր Հայաստանում և Արցախում տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման խնդիրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930