
Եվրախորհրդարանը դատապարտում է հայաբնակ Քեսաբի նկատմամբ իրականացվող հարձակումները. armenpress.am

Եվրախորհրդարանն ապրիլի 17-ին ընդունված «Սիրիա. իրավիճակը որոշ խոցելի համայնքներում» բանաձևում դատապարտում է հայաբնակ Քեսաբի ուղղությամբ իրականացված հարձակումներն ու հարկադիր տեղահանությունը:
««Ալ Քաիդա»-ի ահաբեկչական խմբավորումների ապստամբ զինյալների հարձակումը հայաբնակ Քեսաբի նկատմամբ հանգեցրել է տարհանումների: Մենք խստորեն դատապարտում ենք կրոնական համայնքների, այդ թվում` հայերի և քրդերի նկատմամբ բոլոր հարձակումները, կոչ ենք անում հակամարտության կողմերին դադարեցնել բոլոր գործողությունները ուղղված մարդկությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է բանաձևում:
Դրանում ընդգծվում է, որ սիրիական հակամարտության բոլոր կողմերը պարտավոր են հոգ տանել երկրի բոլոր փոքրամասնությունների նկատմամբ: «Մենք դատապարտում ենք հայաբնակ Քեսաբի վրա իրականացված հարձակումը և խրախուսում տեղական ջանքերը, որոնք միտված են դադարեցնելու միջկրոնական բռնություններն ապստամբների վերահսկողության տակ և քրդական բնակավայրերում գտնվող տարածքներում: Կոչ ենք անում սիրիական գործող և ապագա իշխանություններին հուսալի ու արդյունավետ պաշտպանություն ապահովել խոցելի համայնքների համար, ապահովել նրանց անվտանգ վերադարձը սեփական բնակավայրեր, երաշխավորելով, որ հարձակումներ իրականացնողները կպատժվեն օրենքի ողջ ուժով»,- ասված է բանաձևում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: