Գիորգի Մարգվելաշվիլին արևմտյան գործընկերներին կոչ է արել աջակցել Ուկրաինայի կառավարությանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ այդ երկրում իրավիճակը կկարգավորվի առանց նոր զոհերի գրանցման:

Նա միջազգային բոլոր կառույցներին ու արևմտյան գործընկերներին կոչ է արել աջակցել Ուկրաինաի կառավարությանը, որպեսզի իրականացվի գլխավորը՝ արդյունավետ ու լեգիտիմ նախագահական ընտրությունների անցկացումը. «Այդ ֆոնին բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»:

Տեսանյութեր

Լրահոս