Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է օկուպացված տարածքների մասին օրենքը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունել է օկուպացված տարածքների մասին օրենքը: Համապատասխան օրինագծի հեղինակը Սերգեյ Սոբոլևն է: Օրինագծի օգտին քվեարկել է 228 պատգամավոր, օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր 226 քվե:
Օրինագծի համաձայն, Ռուսաստանի կազմի մեջ մտած Ղրիմն ու Սևաստոպոլ քաղաքը, նրանց վրայի օդային տիրույթը, ինչպես նաև ներքին ջրերն ու տարածքային ջրերը, դրանց հատակը, ընդերքը որակվել են որպես «ժամանակավոր օկուպացված տարածքներ»:
Փաստաթղթի վրա իր ստորագրությունը դեռ պետք է դնի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: Օրինագիծն ուժի մեջ կմտնի Պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո: