
Ադրբեջանական բանակում գրանցվել է ինքնասպանության հերթական դեպքը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում գրանցվել է ինքնասպանության հերթական դեպքը: Միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանի զորամասերից մեկում, ուր իրեն կախել է ենթասպա Ալեքբերով Սամիր Սարհանօղլուն:
Զինծառայողի ինքնասպանության պատճառները դեռ հայտնի չեն: Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հաստատել է ինքնասպանության փաստը: Հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ «Դոկտրինա» ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնն այս տարվա հունվարի կեսերին հայտնել էր, որ 2014 թվականի հունվարին ադրբեջանական բանակում գրանցվել է ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակը վերջին 11 տարում: