Բաժիններ՝

Մահացության հիմնական 50 պատճառները՝ Հայաստանում և Վրաստանում

Առողջությունն անգնահատելի տեղ է զբաղեցնում յուրաքանչյուրիս կյանքում: Այն համարվում է նաև պետության կարևորագույն խնդիրներից մեկը: Այսօր մի շարք երկրներ փորձում են բարելավել իրենց բնակչության առողջական ցուցանիշը` հնարավորինս կրճատելով այդ ոլորտ ուղղված ծախսերը: Ցանկանալով դյուրացնել այս խնդիրը  www.worldlifeexpectancy.com-ը տրամադրում է համաշխարհային առողջության և կյանքի տևողության մասին տվյալներ` մատչելի դարձնելով ինֆորմացիայի ընկալումն անգամ շարքային քաղաքացու համար:

Ազգաբնակչության առողջական մակարդակը պարզելու լավագույն միջոցներից մեկն է դրա համեմատումը տվյալ տարածաշրջանի նմանատիպ տարածք և ժողովրդագրություն ունեցող մեկ այլ պետության բնակչության առողջական տվյալների հետ: Առողջապահության համաշխարհային տեսությունը հրաշալի գործիք է, որը թույլ է տալիս համեմատել ցանկացած երկու երկրների կյանքի տևողության պատմությունն ըստ տարիքի, սեռի և նշում է տվյալ երկրներում մահացության հիմնական 50 պատճառները:

Կայքում օգտագործվում են Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության տվյալները: Հավաստիությունն այն հիմանական պատճառն է, որի շնորհիվ կայքն ունի տարեկան միլիոնավոր այցելուներ, որից 20000 Հայաստանից են: Մեծ համակրանք տածելով Հայաստանի նկատմամբ`  www.worldlifeexpectancy.com -ի հիմնադիր Թոմ ԼեԴուքը կազմել է նաև Հայաստանի համար առողջապահության տեսություն՝ համեմատելով Վրաստանի հետ:

«Մենք կարծում ենք, որ համեմատությունը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ շատ հետաքրքիր է, եւ ուզում ենք կիսել մեր ունեցած տվյալները հայ ժողովրդի հետ` այդ իսկ կերպ օգնելով չափել իրենց առողջության աստիճանը»,- ասել է կայքի հիմնադիր ԼեԴուքը:

Հայաստան-Վրաստան առողջապահության տեսության տվյալները վերցված են Համաշխարհային առողջապահական կազմակերպության հրապարակումներից: Այսպես, օրինակ, Հայաստանում կյանքի միջին տևողությունը չափվում է 71.3 միավոր այն դեպքում, երբ Վրաստանում կյանքի միջին տևողությունը 72.1 է, գրեթե մեկ միավոր բարձր, քան Հայաստանում: Մահացության դեպքերը երկու երկրներում յուրաքանչյուր 100 000 մարդու համար ինսուլտ հիվանդության դեպքում չափվում է Հայաստանում 132.5 միավոր, իսկ Վրաստանում՝ 168.5, շաքարախտ հիվանդության դեպքում ՝ 76.3 միավոր  Հայաստանում, 12.3` Վրաստանում, թոքերի քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանն աշխարհի կտրվածքով 5-րդն է՝  39.3 միավորով, մինչդեռ Վրաստանում այն 18.6 է: Տվյալների լիարժեք ցանկին ծանոթացեք այստեղ:

Կայքը առաջարկում է նաև ավելի քան 7000 այլ էջեր, որոնք անչափ դյուրին են օգտագործման մեջ և սկզբնաղբյուր են հանդիսանում աշխարհի հեղինակավոր մի շարք կազմակերպությունների համար: «Մեզ հաճելի է հայ ժողովրդի հետ շփումը եւ հուսով ենք, որ նրանք օգտակար կհամարեն մեր կայքը»,-ասել է ԼեԴուքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս