Անահիտ Բախշյանը՝ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վարչապետի թեկնածու լինելու մասին. Վա~յ, էդ էլ ու պըրծ

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը վստահեցնում է՝ եթե ոչ իշխանական քառյակը ՀՀ կառավարության հաջորդ ղեկավարի իր թեկնածուին առաջարկի, ապա դա կդառնա համախմբման պառակտման պատճառ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Մեր հարցին՝ իրավացի՞ են իշխանության ներկայացուցիչները, երբ քննադատում են քառյակին՝ ասելով, որ կառավարության փոփոխություն են ուզում, բայց կառավարության ղեկավարի, անդամների առաջարկություններ չեն անում, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը ես չունեմ: Ում անունը հիմա տրվի, դա նոր պառակտման պատճառ կլինի: Ի՞նչ կլինի, եկեք թողենք՝ ամեն ինչ իր հունով գնա, հետո կգտնվի այդ մեկը: Իմ կարծիքով՝ անուն չպետք է տրվի»:

Մեր դիտարկմանը, թե շատերի համոզմամբ արդեն ապագա վարչապետի անունը հնչեցրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համեմատելով Բ. Իվանիշվիլիի հետ, Անահիտ Բախշյանն այսպես արձագաքեց. «Վա~յ, էդ էլ ու պըրծ: Ես Ծառուկյանի անձին չեմ դեմ, ես այդ զրույցի արդյունքում ծնված թեկնածությանն եմ դեմ. երկու մարդ նստել են, որոշել են: Ես ոչ թե Գագիկ Ծառուկյանի անձին եմ դեմ, այլ նրան, որ երկու անձ նստել ու որոշել է, թե ով է լինելու վարչապետ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս