
Վարչապետն իր հետ չի տարել ԲՀԿ-ականներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Այսօր Բրյուսել են մեկնելու ՀՀԿ և ԲՀԿ պատվիրակությունները: ՀՀԿ-ից Տիգրան Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը մասնակցելու են ԵԺԿ խորհրդի նիստին, իսկ ԲՀԿ պատվիրակությունը՝ Նաիրա Զոհրաբյան, Վարդան Օսկանյան և Էլինար Վարդանյան կազմով մասնակցելու են Եվրոպայի պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցության նիստին:
Նշենք,որ ժամանակին ԲՀԿ-ն ևս ցանկանում էր անդամակցել ԵԺԿ-ին, սակայն դա չստացվեց ու հիմա իրենք փորձում են պահպանողական-ռեֆորմիստական կուսակցության անդամ դառնալ: Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ ՀՀԿ և ԲՀԿ պատվիրակությունները մեկնելու են առանձին ինքնաթիռներով։
Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում։