Երևանի քաղաքապետարանը ատկատի «բյուրեղյա» մեխանիզմներ է մշակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Երևանի քաղաքապետարանը ատկատի «բյուրեղյա» մեխանիզմներ է մշակել. նրանք այնպիսի ծախսեր են անում, որոնք, մեղմ ասած, հնարավոր չէ վերահսկել: Օրինակ՝ 2013թ. բյուջեից քաղաքում դրոշների տեղադրման համար ծախսվել է 83.5 մլն դրամ, իսկ միայն օտարերկրյա նախագահների այցերի հետ կապված դրոշակազարդարման ծառայությունների համար՝ 14 մլն դրամ:
Համեմատության համար նշենք, որ դրոշակազարդման վրա ծախսվել է գրեթե նույնքան գումար, որքան քաղաքում վերելակների վերանորոգման համար. այս նպատակով նախատեսված 87.5 մլն դրամի փոխարեն ծախսվել է 38.5 մլն: Հիշեցնենք, որ 2012թ. էլ քաղաքապետարանը կրկին նույն նպատակով հսկայական գումարներ էր վատնել:

Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս