Բաժիններ՝

5 կանոն` գարնանը երեխայի առողջությունը երաշխավորելու համար

aroxj.am-ի գրում է. Գարնանը պետք է ուշադրություն դարձնել առողջությանը: Երեխաների հարցում պետք է առավել զգոն լինել: Ձմեռային վիրուսներն ու հիվանդությունները, վիտամինների պակասը լուրջ ազդեցություն են թողնում երեխայի առողջության վրա: Այդ իսկ պատճառով՝ առաջին հերթին պետք է բարձրացնել երեխայի իմունիտետը: Սակայն անհրաժեշտ է ոչ թե վիտամինային հաբեր ընդունել, այլ ընդունել վիտամիններով հարուստ սնունդ:

kaxamb-2Սնունդ: Հատկապես երեխաների դեպքում այնքան կարևոր չէ սննդի քանակը, որքան` որակը: Գարնանը սնունդը պետք  հարուստ լինի վիտամիններով, միկրոէլեմենտներով և բջջանքով: Կաղամբ, ձվի դեղնուց, միս, ձկնեղեն, թարմ մրգեր ու բանջարեղեններ.

Սրանք այն սննդատեսակներն են, որոնք ավելի շատ են անհրաժեշտ աճող օրգանիզմին:

mexrԲնական վիտամիններ: Աշխատեք ամեն առավոտ երեխայի համար պատրաստել նարնջի կամ խնձորի թարմ հյութ: Օրվա ընթացքում ցանկալի է խմել լիմոնով կամ խոտաբույսերով թեյ:  Բժիշկները խորհուրդ են տալիս չափավոր, բայց կանոնավոր օգտագործել մեղր: Եթե երեխայի մոտ մեղրից ալերգիա չի առաջանում, ապա ամեն օր քնելուց առաջ ցանկալի է ուտել է 1 թեյի գդալ մեղր:

nurԱրյան անոթները: Գարնանը գրեթե բոլորի մոտ էլ հանդիպում է  հեմոգլոբինի նվազեցում: Այն երեխաների մոտ արտահայտվում է ախորժակի բացակայությամբ, ամեն ինչի հանդեպ անտարբերությամբ, շուտ հոգնելով և կամակորությամբ: Այս ամենից խուսափելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար, երեխայի սննդակարգում պարտադիր ներառեք մաղադանոս, նռան հյութ, կանաչ խնձոր, ընկույզ, խավիար:

Մաքուր օդ: Աշխատեք որքան հնարավոր է շատ ժամանակ տրամադրել զբոսանքներին: Երեխայի հետ դուրս եկեք մոտակա պուրակ: Հաճախակի օդափոխեք նրա սենյակը:

Քուն: Առողջ ու չընդհատվող քունը ոչ միայն օգնում է երեխային լինել աշխույժ ամբողջ օրվա ընթացքում, նաև ամրացնում է նրա իմունիտետը:  Այս պարզ բայց կարևոր կանոնները կօգնեն ձեր բալիկին արագ բարձրացնել իմունիտետը և հաճախակի չհիվանդանալ տարբեր վիրուսներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս