
Եվրոմայդան. Յանուկովիչը զանգահարել է Կլիչկոյին` բանակցութունների համար

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմադիր առաջնորդներին առաջարկել է քաղաքական իրավիճակի կայունացման շուրջ բանակցությունները շարունակել: Այդ մասին Անկախության մայդանի հարթակից հայտարարել է ուկրաինական ընդդիմադիր «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: Նա ասել է, որ Յանուկովիչը զանգահարել է իրեն` առաջարկելով բանակցությունները շարունակել: Կլիչկոն հայտարարել է նաև, որ բանակցությունների միակ պայմանը «Բերկուտի» և ներքին զորքերի գործողությունների դադարեցումն է: «Մենք պատրաստ ենք խոսել, նստել և քննարկել,կոմպրոմիս գտնել, բայց ոչ մարդկային զոհերի գնով»,-ասել է Կլիչկոն: