
Մայդանը ցրելու դեպքում Գերմանիան սպառնում է պատժամիջոցներով, Լեհաստանը` «լուրջ հետևանքներ»-ով

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Կիեւում իրավիճակի սրման հետ կապված սպառնացել է «առանձին անձանց» նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: «Նա, ով պատասխանատվություն է կրում Կիեւի կենտրոնում արյունահեղության հանգեցրած որոշումների համար, պետք է հաշվի առնի, որ Եվրոպան կարող է վերանայել իր զուսպ վերաբերմունքը անձնական պատժամիջոցների կիրառման հարցում»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է censor.net-ը` վկայակոչելկով Deutsche Welle-ին:
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ Ուկրաինայի իշխանություններին զգուշացրել է Եվրամիության հետ հարաբերություններում «լուրջ հետեւանքների մասին»` Եվրամայդանը ուժով ցրելու պարագայում: