
Մերկելը զանգահարում է Յանուկովիչին, սակայն վերջինս չի պատասխանում. աղբյուր

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձում է զանգահարել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Կիեւում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, սական վերջինս չի պատասխանում: Այս մասին LB.ua-ին հայտնել է իրազեկ աղբյուրը` դեսպանների հանդիպումից հետո:
Цензор.НЕТ-ի փոխանցմամբ` նախագահը ողջ օրվա ընթացքում չի արձագանքել Կիևի կենտրոնում կատարվող իրադարձություններին, մինչդեռ առնվազն 9 մարդ է զոհվել: Նա ռադայում իր ներկայացուցչի միջոցով ընդդիմության հետ հանդիպում է նշանակել վաղն առավոտյան, մինչդեռ «Բերկուտն» արդեն սկսել է Մայդանի գրոհը: