Ստամոքսի խոցի առաջացման պատճառները, կանխարգելումն ու բուժումը
Խոցային հիվանդություններն այժմ շատ տարածված են: Խոց ավելի հաճախ դա լինում է 12 մատնյա աղու խոցը և ստամոքսինը: Սրանք առավել տարածված տեսակներն են: Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյան aroxj.am-ի հետ զրույցում նշել է. «Ժամանակակից գիտությունը ապացուցել է, որ խոցի հիմնական պատճառը պարուրաձև բակտերիան է, որը բնակվում է ստամոքսաելքի շրջանում: Այս բակտերիան ախտորոշվում է կղանքի և արյան հետազոտությամբ: Սա խոցի առաջացման հիմնական պատճառն է»: Բժշկի խոսքով, հաճախ խոցի պատճառ կարող են դառնալ նաև դեղորայքները` հակաբորբոքիչները, ցավազրկողները, ջերմիջեցնողներ: Այդ դեղերի ցանկում են ասպիրինը, կարդիոասպիրինը, իբուպրոֆենը, դիկլոֆենակը, և ցավազրկող այլ դեղորայքներ:
«Երրորդ խումը խոցի առաջացման համար, դա սննդային առանձնահատուկ չարաշահումներն են, օրինակ շատ կծու, համեմունքներով առատ սնունդը: Բայց պետք է ասել, որ սնունդը առաջացնում է խոց եթե նախորդ երկու պատճառներն էլ են լինում»,- նշել է գաստրոէնտերոլոգը:
Գաստրոէնտերոլոգը նշել է. «Որոշակի ժողովրդական մեթոդներ կան, օգտագործում են կարտոֆիլի հյութը: Մարդիկ գիտեն, թե այսպիսով կարող են բուժվել, մինչդեռ պետք է ասեմ, որ լավագույն դեպքում սրանք մեղմացնում են կամ ընդհանրապես որևէ օգուտ չեն տալիս: Սննդային դիետան այս հիվանդության դեպքում պետք է կիրառել դեղորայքային բուժմանը զուգահեռ: Սա այն հիվանդությունն է, որ ինքնուրույն բուժելն ուղղակի վտանգավոր է: Ամենաչնչին ախտանիշների դեպքում պետք է դիմել բժշկի և ավելի հեշտ բուժում անցնել»:
Լիարժեք բուժման համար հիվանդին պետք է դեղորայքային բուժում, որով կզսպվի ստամոքսի թթվայնությունը և կվերցվի այն բակտերիան, որից առաջանում է խոցը: Եթե այդ մեթոդները չօգտագործեն, դեպքերի մեծ մասում խոցային հիվանդությունը կարող է հասնել վիրահատության:
Ինչ ուտել խոցի դեպքում
Այստեղ առավել կարևոր է հիվանդի ճիշտ սննդակարգը: Խոցային հիվանդության ժամանակ պետք է պահպանել սննդի մաս-մաս ընդունման սկզբունքը` օրական 5-6 անգամ: Ի տարբերություն մյուս հիվանդությունների՝ այս դեպքում թույլատրվում է ուտել երեկոյան ժամերին, քանի որ հիվանդները գիշերային քաղցի զգացում են ունենում, որն ուղեկցվում է ցավերով:
Չափազանց զգույշ պետք է լինել ստամոքսի արյունահոսող խոցային հիվանդության ժամանակ: Այս դեպքում առաջին 5 օրն անկողնային ռեժիմը պարտադիր է: Խորհուրդ է տրվում խմել միայն սառը հեղուկներ, այդ թվում` առանց գազի հանքային ջրեր, հյութեր, ուտել թերխաշ ձու, անալի պանիր, դիետիկ թարմ կաթնաշոռ, վերմիշելով ապուր` տրորած վիճակում, կուլ տալ կարագի փոքր կտոր: Մրգային, հատկապես խնձորի, նռան և բալի հյութերին պետք է ջուր ավելացնել: Կարելի է խմել ոչ թունդ թեյ` ավելացնելով կաթ կամ սերուցք: Սուրճն արգելվում է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: