Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով պարբերաբար կրակում են. Այգեպարում 16-ամյա աղջիկ է վիրավորվել

Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիները պարբերաբար կրակում են: Այս մասին Tert.am-ին փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ ըստ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆեյսբուքյան էջի` հունվարի 23-ի երեկոյան թշնամին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի և Չինարիի վրա: «Անսանձ թշնամին այսօր երկար ժամանակ կրկին կրակահերթի տակ է պահել գյուղը…մոտակա գյուղում՝ Այգեպարում թշնամու գնդակից վիրավորվել է 16-ամյա աղջնակ Լիանան»,-գրված է էջում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031