Բաժիններ՝

Աճող ու մահացող ինստիտուտը

Օրերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի կողմից նախաձեռնված գույք-պարտքի դիմաց գործարքն իր հետևից թողեց «այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ»: Այդ «մահացածներից» 3-ը գիտահետազոտական ինստիտուտներն էին՝ «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ն (գնահատվել էր 2.75 մլն դոլար), «Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ն (3.37 մլն դոլար) և «Երևանի նյութագիտության ԳՀԻ» ՓԲԸ-ն (0.35 մլն), որոնք միավորվել են մեկում և այժմ կոչվում են «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ: Վերջինիս շրջանառությունը ներկայումս գերազանցում է տարեկան 1 մլրդ դրամը: ԳՀԻ-ի զարգացման ծրագրով նախատեսվում էր շուրջ 10 մլն դոլարի ներդրում կատարել 10 տարում:

Ընկերության տնօրեն Արսեն Թառոյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն 3 մլն դոլարից ավելի ներդրումներ են կատարվել. «Ընդհանուր առմամբ աճ կա, օր-օրի զարգանում ենք: Ներկայոմս Նյութաբանության ինստիտուտն է հիքմից կառուցվում, որի բացումը մոտ 20 օրից կլինի: Ցուցահանդեսային կենտրոնն է չափից ավելի լավ աշխատում, և մեծ հետաքրքրություն է վայելում ցուցահանդես կազմակերպողների շրջանակներում: Պլանավորածով առաջ ենք գնում: Գիտահետազոտական աշխատանքերը նույն ծավալներով շարունակվոմ է, նվազում չի եղել, ինչը շատ կարևոր է, նոր նախագծեր ենք մշակում: Անցած տարի գիտահետազոտական աշխատանքների մասով հասույթի 5 % աճ է եղել: Ինստիտուտի տարածքը վերանորոգում ենք, ժամակակից ստանդարտների ենք բերում, որովհետև նյութաբանության մասով ավելի շատ աշխատում ենք արտերկրի հետ և պետք է պատշաճ միջավայր ապահովենք»:

Ա.Թառոյանը նշեց, որ ինստիտուտում աշխատանքները տարվում են 4 ուղղություններով՝ քաղաքացիական, հատուկ, ավտոմատացված կառավարման համակարգերի և նյութաբանության. «Բոլոր ուղղություններն աշխատում են, ոչ մեկով կանգ չկա»: Ինստիտուտը սերտորեն համագործակցում է Գիտատեխնիկական միջազգային կենտրոնի հետ, որի հետ մի շարք ծրագրեր են իրականացվել: Հատուկ ուղղությամբ ԳՀԻ-ն աշխատում է պետական կառույցների հետ՝ ՊՆ, ԱԱԾ, կառավարություն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս