
Որակավորված հաշվապահների թիվն ավելացավ ևս 4-ով

Հրապարակվել են հաշվապահների որակավորման այս տարվա 7-րդ քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 23 դիմորդներից քննությանը ներկայացել է 10 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 4-ին:
2013 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման 7 քննության արդյունքներով տրվել է 24 որակավորման վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 03.06.2013թ. դրությամբ որակավորման վկայական ունի 587 հաշվապահ: