Համահայկական խաղեր՝ Ցեղասպանության 100 ամյա տարելիցի առիթով
Այսօր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի» գործադրի կոմիտեի նիստը, որտեղ որոշում է կայացվել 6-րդ համահայկական խաղերը անցկացնել 2015թ. օգոստոսի 8-18-ը: Նիստը նախագահող, գործադիր կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ այդ խաղերին կմասնակցեն մոտավորապես 7 հազար մարզիկներ, որը կրկնակի ավելի է նախորդ խաղերի մասնակիցների թվից: Կազմկոմիտեն որոշում կայացրեց, որ որոշ սպորտաձևերի փնջային մրցաշարեր կանցկացվեն Արցախում, Գյումրիում և Վանաձորում: Մասնավորապես, Ստեփանակերտում կանցկացվի ֆուտբոլի և վոլեբոլի փնջային մրցաշարերը:
Գործադիր կոմիտեի նիստոմ որոշում է կայացվել, որ հաջորդ տարվա ձմռանը առաջին անգամ կանցկացվի համահայկական խաղերի ձմեռային օլիմպիադա: Ձմեռային օլիմպիդան տեղի կունենա Սոչիի ձմեռային օլիմպիադայից անմիջապես հետո՝փետրվարի 24-ից-մարտի 3-ը: Ձմեռային օլիմպիադայի մասնակիցները կմրցեն չորս մարզաձևերում՝դահուկավազք, սնոբորդ, հոկեյ և լեռնադահուկային սպորտ:
Հիշեցնենք, որ առաջին համահայկական խաղերը տեղի են ունեցել 1999թ., խաղերի կարգախոսն է «Միասնություն սպորտով»: